Posts Tagged ‘Հայաստան’

Բլոգն այս պատմելու է Հայաստանում երիտասարդությանն ու կրթությանը վերաբերող բոլոր նոր, հետաքրքիր ծրագրերի, նախաձեռնությունների, ու կազմակերպությունների մասին: Ուզում եմ նրանում խոսել բազմաբնույթ ուսումնական և կրթական հնարավորությունների, երիտասարդական ակտիվ միջոցառումների, ակցիաների մասին, ինչպես նաև տաղանդավոր երիտասարդների, մասնագետների, բլոգերների մասին, ովքեր շատ կարևոր դեր ունեն մեր արդի գիտության, մշակույթի և արվեստի մեջ ու անմնացորդ նվիրվում են իրենց գործին:

Իրականում արտերկրում և Հայաստանում վերապատրաստվելու, սովորելու ու մասնագիտանալու հնարավորությունները շատ-շատ են, աղբյուրներն էլ` անսպառ… մեզ մնում է միայն ձեռքի տակ ժամանակին ունենալ անհրաժեշտ ինֆորմացիան և ճիշտ օգտվել աղբյուրներից:

Նման հնարավորությունների հսկայական աղբյուր է հանդիսանում “Ակադեմիական Համագործակցության և Օժանդակության Հայկական Ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը (ARMACAD), որի հիմնադիրը և նախագահն է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի դասախոս Խաչիկ Գևորգյանը:

ARMACAD–ի (yahoo groop) ցանցում գրանցվելը ձեզ կօգնի մշտապես ստանալ թարմ հայտարարություններ և տեղեկություններ հումանիտար գիտությունների  մասին, ինչպես նաև նոր համագործակցության հնարավորություններ կստեղծի Հայաստանում և արտրեկրում այդ ոլորտի գիտնականների և աշխատողների միջև: (more…)